17:48  ,  28 մարտի, 2024

ՀՖՖ-ն և ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը հայտարարում են փախստականների թիմի ձեւավորման մեկնարկ

ՀՖՖ-ն և ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը հայտարարում են փախստականի կարգավիճակ ունեցող սիրողական ֆուտբոլիստների թիմի ձևավորման մեկնարկի մասին, որը հոկտեմբերին մասնակցելու է Unity Euro Cup 2024 միջազգային մրցաշարին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Մրցաշարը UEFA-ի ու UNHCR-ի համատեղ նախաձեռնությունն է, որը նպատակ ունի օգնելու փախստականների ինտեգրմանը։

Թիմում կարող են խաղալ թե՛ տղաները, թե՛ աղջիկները։ Հայտեր կարող է ներկայացնել յուրաքանչյուր ոք, ով բավարարում է հետեւյալ պայմաններին՝

  • - 18-40 տարեկան է.
  • - զբաղվել է ֆուտբոլով.
  • - ունի փախստականի կարգավիճակ ու դա հաստատող փաստաթուղթ.
  • - ունի մշտական բնակություն Հայաստանի Հանրապետությունում.
  • - ունի ճամփորդական փաստաթուղթ.
  • - պատրաստ է շաբաթական երկու օր հատկացնել երկուական ժամ՝ ֆուտբոլային պարապմունքների մասնակցելու համար.
  • - պատրաստ է ս. թ. հոկտեմբերին երեք օրով մեկնել Շվեյցարիա։

Եթե այս առաջարկը Ձեզ հետաքրքրեց, խնդրում ենք էլ-փոստի [email protected] և [email protected] հասցեներին ուղարկել հետևյալը`

  • - անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ.
  • -կոնտակտային տվյալներ՝ հեռախոսահամար, էլ-հասցե.
  • - ծագման երկիրը.
  • - փախստականի վկայականի պատկերը.
  • - ֆուտբոլին առնչություն ունենալու մասին հակիրճ տեղեկություն։

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ՝ ապրիլի 10, 2024 թ.։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում