12:12  ,  24 մարտի, 2024

Ալկարասի եւ Մեդվեդեւի հաղթանակները, Սաբալենկայի պարտությունը

Մայամիում անցկացվող «Մասթերս» մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը մրցեց աշխարհի 64-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Կարբալիես-Բաենայի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:1 հաշվով։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 47-րդ ռակետ, ֆրանսիացի Գաել Մոնֆիսը։

Հաղթանակով մեկնարկեց նաեւ աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որն ուժեղ էր աշխարհի 86-րդ ռակետ, հունգարացի Մարտոն Ֆուչովիչից՝ 6:4, 6:2։

Կանանց մրցաշարում սենսացիոն պարտություն կրեց աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան։ Երրորդ շրջանում նա մրցեց աշխարհի 36-րդ ռակետ, ուկրաինացի Անգելինա Կալինինայի հետ, որն առավելության հասավ 6:4, 1:6, 6:1 հաշվով։

Աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկն աշխարհի 107-րդ ռակետ, իտալացի Կամիլա Ջորջիի հետ մրցախաղում խնդիրներ չունեցավ՝ 6:1, 6:1։

Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով