22:56  ,  16 նոյեմբերի, 2012

Ռոնալդու. Պատրաստ եմ վճարել, որ ինձ փողոցում չճանաչեն

Ինձ մշտաես ճանաչում են փողոցում եւ շեղում, ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

«Երբ ես ցանկանում եմ պարզապես դուրս գալ փողոց եւ գնա; որեւէ սրճարան, հասկանում եմ, որ դա անհնար է: Ինձ մշտապես ճանաչում են եւ շեղում: Ժամանակի ընթացքում դա սկսեց նյարդայնացնել ինձ: Ե ս պատրաստ եմ վճարել, որ մարդիկ ինձ չճանաչեն: Ինձ համար առավել դժվար է վերջին հինգ տարիների ընթացքում:

Աշխարհում լավագույն երեւույթը հայր լինելն է: Հիանալի է տեսնել քո երեխային, երբ նա ասում հայրիկ»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է CNN-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում