Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Վերոնային» եւ առավելության հասավ 3:1 հաշվով։
Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմից աչքի ընկան ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը, ամերիկացի հարձակվող Կրիստիան Պուլիշիչը եւ նիգերիացի հարձակվող Սամու Չուկվեզեն։
«Միլանը» 62 միավորով երկրորդն է եւ 13 միավոր հետ է առաջատար «Ինտերից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Վերոնան» 15-րդն է՝ 26 միավոր։
Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր
«Վերոնա» - «Միլան»՝ 1:3 (տեսանյութ)
Տեյանի Նոսլին, 64 - Տեո Էրնանդես, 44, Կրիստիան Պուլիշիչ, 50, Սամու Չուկվեզե, 80
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում