01:58  ,  16 մարտի, 2024

Արսեն Զախարյանի առաջին գոլը «Ռեալ Սոսիեդադում» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» 2:0 հաշվով հաղթեց «Կադիսին»։

«Ռեալ Սոսիեդադում» իր առաջին գոլը խփեց Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը փոխարինման դուրս եկավ 66-րդ րոպեին եւ աչքի ընկավ 2 րոպե անց (տեսանյութ

20-ամյա ֆուտբոլիստը 31-րդ հանդիպումն անցկացրեց իսպանական թիմում։

«Ռեալ Սոսիեդադը» 46 միավորով 6-րդն է, «Կադիսը» 18-րդն է՝ 22 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Ռեալ Սոսիեդադ» - «Կադիս»՝ 2:0 (տեսանյութ)

Միկել Մերինո, 28 Արսեն Զախարյան, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում