13:14  ,  14 մարտի, 2024

ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բարսելոնա» - «Նապոլի» (3:1), «Արսենալ» - «Պորտու» (1:0, 11մ՝ 4:2), «Բորուսիա Դորտմունդ» - «ՊՍՎ Էյնդհովեն» (2:0), «Աթլետիկո Մադրիդ» - «Ինտեր» (2:1, 11մ՝ 3:2) հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդներին․

«Արսենալի» իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայա, Մադրիդի «Աթլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակ, Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչո, «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Պաու Կուբարսի։

Ջեյդոն Սանչոն գոլի հեղինակ է դարձել Նիդերլանդների «ՊՍՎ Էյնդհովենի» դեմ խաղում (2:0), 17-ամյա Կուբարսին նորամուտն է նշել Չեմպիոնների լիգայում «Նապոլիի» դեմ հաղթական խաղում(3:1)՝ ճանաչվելով հանդիպման լավագույն խաղացող։ Ռայան եւ Օբլակը երկուական 11-մետրանոց են հետ մղել «Պորտուի» եւ «Ինտերի» դեմ խաղերում համապատասխանաբար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում