01:53  ,  14 մարտի, 2024

ՉԼ․ «Բարուսիան» 1/4 եզրափակիչում է, «Աթլետիկոն» ու «Ինտերը» պայքարը շարունակում են լրացուցիչ ժամանակում (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

1/8 եզրափակիչի պատասխան խաղում գերմանական թիմը տանը մրցեց Նիդերլանդների «ՊՍՎ Էյնդհովենի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով։

Արդեն երրորդ րոպեին աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն։ 

Դորտմունդյան թիմի առավելությունն ավելացված 5-րդ րոպեին կրկնապատկեց գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսը։

Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվեց Մադրիդի «Աթլետիկոյին», որը հիմնական ժամանակում հաղթեց 2:1 հաշվով։

33-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ինտերի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, որին փոխանցում կատարեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։

2 րոպե անց «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը խփեց պատասխան գոլը։

87-րդ րոպեին արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը՝ պայքարը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում մասնակցում է հանդիպմանը։

Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Ինտերը»։

Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան», Լա Լիգայի առաջատար Մադրիդի «Ռեալը» եւ Պրեմիեր լիգայի առաջատար Լոնդոնի «Արսենալը»։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Ինտեր» (Իտալիա)` 2:1 (հիմնական ժամանակ), (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:1)

Անտուան Գրիզման, 35, Մեմֆիս Դեպայ։ 87 - Ֆեդերիկո Դիմարկո, 33

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ)՝ 2:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)

Ջեյդոն Սանչո, 3, Մարկո Ռոյս, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում