23:04  ,  12 մարտի, 2024

ՉԼ․ «Արսենալի» եւ «Պորտուի» մեկնարկային կազմերը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար Լոնդոնի «Արսենալը» կընդունի պորտուգալական «Պորտուին»։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

«Արսենալ»․ Ռայա, Սալիբա, Մագալյանս, Կիվիոր, Ուայթ, Ռայս, Էդեգոր, Ժորժինյո, Տրոսարդ, Սակա, Հավերց։

«Պորտու»․ Կոշտա, Օտավիո, Պեպե, Վենդել, Մարիու, Վարելա, Գոնսալես, Պեպե, Գալենո, Կոնսեյսաու, Էվանիլսոն։

«Արսենալ» - «Պորտու» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Պորտուն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում