09:47  ,  12 մարտի, 2024

Չեմպիոնների լիգա․ Այս շաբաթվա հանդիպումները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մարտի 12-13-ին տեղի կունենան 1/8 եզրափակիչի վերջին հանդիպումները, որոնք կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Պատասխան խաղում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» կընդունի Իտալիայի չեմպիոն «Նապոլիին», Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար Լոնդոնի «Արսենալը» տանը կմրցի պորտուգալական «Պորտուի» հետ։

Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերը» Մադրիդում կհյուրընկալվի «Աթլետիկոյին», Դորտմունդի «Բորուսիան» կընդունի հոլանդական «ՊՍԺ Էյնդհովենին»։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

Մարտի 12

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Նապոլի» (Իտալիայի), (առաջին խաղ՝ 1:1)

«Արսենալ» (Անգլիա) - «Պորտու» (Պորտուգալիա), (առաջին խաղ՝ 0:1)

Մարտի 13

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Ինտեր» (Իտալիա), (առաջին խաղ՝ 0:1)

«Բորուսիա Դորմունդ» (Գերմանիա) - «ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ)՝ (առաջին խաղ՝ 1:1)

Անցած շաբաթ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել Չեմպիոնների լիգայի տիտղոսը պաշտպանող, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, Իսպանիայի Լա Լիգայի առաջատար «Ռեալը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում