14:12  ,  9 մարտի, 2024

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն դրվագները (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բավարիա» - «Լացիո» (3:0), «Ռեալ Սոսիեդադ» - ՊՍԺ (1:2), «Մանչեսթեր Սիթի» - «Կոպենհագեն» (3:1), «Ռեալ Մադրիդ» - «ՌԲ Լայպցիգ» (1:1) պատասխան հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն դրվագները

Քառորդ եզրափակիչ են դուրս եկել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» եւ Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը»։

Մյուս ուղեգրերը հաջորդ շաբաթ կվիճարկեն Լոնդոնի «Արսենալն» ու պորտուգալական «Պորտուն», Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ու Իտալիայի չեմպիոն «Նապոլին», Մադրիդի «Աթլետիկոն» ու Միլանի «Ինտերը», Դորտմունդի «Բորուսիան» ու հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում