16:35  ,  8 մարտի, 2024

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի գոլն իսպանական «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլ։

1/8 եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 2:1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։

Պայքարը շարունակում են նաեւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» եւ Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը»։

Մյուս ուղեգրերը հաջորդ շաբաթ կվիճարկեն Լոնդոնի «Արսենալն» ու պորտուգալական «Պորտուն», Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ու Իտալիայի չեմպիոն «Նապոլին», Մադրիդի «Աթլետիկոն» ու Միլանի «Ինտերը», Դորտմունդի «Բորուսիան» ու հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում