12:55  ,  6 մարտի, 2024

Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մարտի 6-ին կշարունակվեն 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները։

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» կընդունի գերմանական «ՌԲ Լայպցիգին»։

Տիտղոսը պաշտպանող անգլիական «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալի դանիական «Կոպենհագենին»։

Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Արքայական ակումբն առաջին խաղում «ՌԲ Լայպցիգին» հաղթել է 1:0 հաշվով, «Մանչեսթեր Սիթին» «Կոպենհագենին» պարտության է մատնել 3:1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում