11:50  ,  6 մարտի, 2024

ՉԼ․ Նոյերը կրկնեց Կասիլյասի ռեկորդը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը կրկնել է Մադրիդի «Ռեալի» եւ պորտուգալական «Պորտուի» նախկին դարպասապահ, իսպանացի Իկեր Կասիլյասի ռեկորդը Չեմպիոնների լիգայում, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։ Նոյերը այս մրցաշարի 57 խաղում գոլ բաց չի թողել։

1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» 3:0 հաշվով հաղթել է Իտալիայի փոխչեմպիոն Հռոմի «Լացիոյին» եւ դուրս է եկել քառորդ եզրափակիչ։

Մանուել Նոյերը Չեմպիոնների լիգայի 136 խաղում է հասել այդ ցուցանիշին, Կասիլյասը՝ 177 խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում