20:30  ,  5 մարտի, 2024

Գվարդիոլա․ Հիմա ՉԼ-ում հաջողության հասնելը շատ ավելի բարդ է, քան նախկինում

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ պայքարը Չեմպիոնների լիգայի նախորդ տարիներին ավելի է բարդացել։

«Հիմա Չեմպիոնների լիգայում հաջողության հասնելը շատ ավելի բարդ է, քան նախկինում։ Երբ գլխավորում էի «Բարսելոնան», կիսաեզրափակիչ հասնելը սովորական էր։ Հիմա շատ դժվար է, թիմերը եւ մարզիչները կատարելագործվում են։ Բայց լավագույն թիմերը միշտ էլ հասնում են վճռական փուլ։

Հիմա մտածում ենք միայն վաղվա հանդիպման մասին։ Դեռ վաղ է խոսել տիտղոսների մասին։ Խնդիրը «Կոպենհագենի» դեմ պատասխան խաղում հաջողության հասնելն է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Մանչեսթեր Սիթի» - «Կոպենհագեն» հանդիպումը տեղի կունենա մարտի 6-ին։ Առաջին խաղում 3:1 հաշվով հաղթել է անգլիական թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում