19:10  ,  5 մարտի, 2024

Անչելոտի․ Պատրաստ ենք ցուցադրել ավելի բարձր որակի խաղ «ՌԲ Լայպցիգի» դեմ

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է գերմանական «ՌԲ Լայպցիգի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումից սպասելիքների մասին։ Գերմանիայում տեղի ունեցած առաջին խաղում Արքայական թիմը հաղթել էր 1:0 հաշվով։

«Մենք վերլուծել ենք առաջին հանդիպումը, առանձնացրել ենք լավ դրվագները եւ այն դրվագները, որոնցում կարող էինք ավելի լավ խաղալ։ Կարծում եմ՝ մենք պատրաստ ենք ցուցադրել ավելի բարձր որակի խաղ, քան Լայպցիգում։ Մրցակիցը շատ վտանգավոր է հակագրոհներում։

Վաղը մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն տարբերակը։ Դիմակայությունը դեռ ավարտված չէ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Ռեալ» - «ՌԲ Լայպցիգ» հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մարտի 6-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում