19:18  ,  2 մարտի, 2024

Սերխիո Ռամոսի գոլը նպաստեց «Սեւիլիայի» հաղթանակին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Սեւիլիան» տանը մրցեց «Ռեալ Սոսիեդադի» հետ եւ հաղթեց 3:2 հաշվով։

Դաշտի տերերից մարոկկացի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին երկու րոպեում դարձավ դուբլի հեղինակ։ «Սեւիլիայի» երրորդ գոլը խփեց իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը։

«Ռեալ Սոսիեդադը» 40 միավորով 7-րդն է, «Սեւիլիան» 14-րդ տեղում է՝ 27 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Սեւիլիա» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 3:2 (տեսանյութ)

Յուսեֆ Էն-Նեսիրի, 11, 13, Սերխիո Ռամոս, 66 - Անդրե Սիլվա, 45+5, 11մ, Բրայս Մենդես, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում