Լոնդոնի «Չելսին» դուրս եկավ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։
Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը մրցեց «Լիդս Յունայթեդի» հետ եւ հաղթեց 3:2 հաշվով։
Դաշտի տերերից աչքի ընկան սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը, ուկրաինացի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը եւ անգլիացի կիսապաշտպան Քոնոր Գալագերը։
Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Մատեո Ջոզեֆը։
Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Չելսի» - «Լիդս Յունայթեդ»՝ 3:2
Նիկոլաս Ջեքսոն, 15, Միխայիլ Մուդրիկ, 37, Քոնոր Գալագեր, 90+1 - Մատեո Ջոզեֆ, 8, 59
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում