01:56  ,  27 փետրվարի, 2024

«Ժիրոնային» հաղթանակ բերեցին Ցիգանկովի գոլն եւ Սավիոյի դուբլը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կատալոնական «Ժիրոնան» ընդունեց «Ռայո Վալիեկանոյին» եւ պարտության մատնեց 3:0 հաշվով։

52-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ուկրաինացի հարձակվող Վիկտոր Ցիգանկովը։ Ավելացված ժամանակում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Սավիոն։

«Ժիրոնան» 59 միավորով երկրորդն է եւ 2 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բարսելոնայից»։ Առաջատար «Ռեալն» ունի 65 միավոր։ «Ռայո Վալիեկանոն» 14-րդն է՝ 25 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ժիրոնա» - «Ռայո Վալիեկանո՝ 3:0 (տեսանյութ)

Վիկտոր Ցիգանկով, 52, Սավիո, 90+1, 90+6

Հեռացում՝ Պեպ Չավարիա («Ռայո Վալիեկանո»), 76, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում