02:06  ,  25 փետրվարի, 2024

Մադրիդի «Աթլետիկոն» չկարողացավ հաղթել հետնապահին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Ալմերիան» ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լուկա Ռոմերոն։

«Աթլետիկոյից» մրցակցի դարպասը գրավեցին արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան եւ արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլը։

«Աթլետիկոն» 52 միավորով չորրորդն է, «Ալմերիան» վերջինն է՝ 9 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ալմերիա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2:2 (տեսանյութ)

Լուկա Ռոմերո, 28, 64  - Անխել Կոռեա, 2, Ռոդրիգո Դե Պաուլ, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում