21:15  ,  24 փետրվարի, 2024

«Բարսելոնան» պարտության մատնեց «Խետաֆեին»՝ 4:0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» սեփական խաղադաշտում մրցեց «Խետաֆեի» հետ։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթեց 4:0 հաշվով։

Աչքի ընկան բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը, հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը եւ իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպես Մարտինը։

«Բարսելոնան» 57 միավորով երկրորդն է, «Խետաֆեն» 10-րդ տեղում է՝ 34 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Բարսելոնա» - «Խետաֆե»՝ 4:0 (տեսանյութ)

Ռաֆինյա, 20, Ժոաու Ֆելիշ, 53, Ֆրենկի դե Յոնգ, 61, Ֆերմին Լոպես Մարտին, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում