18:13  ,  23 փետրվարի, 2024

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողը (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ինտեր» - «Աթլետիկո» (1:0), ՊՍՎ - «Դորտմունդ Բորուսիա» (1:1), «Նապոլի» - «Բարսելոնա» (1:1) եւ «Պորտու» - «Արսենալ» (1:0) հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակին արժանացել է Նիդերլանդների «ՊՍՎ Էյնդհովենի» հոլանդացի կիսապաշտպան Յոեյ Վերման։

Մրցանակին հավակնում էին նաեւ պորտուգալական «Պորտուի» բրազիլացի կիսապաշտպան Վենդերսոն Գալենոն, Միլանի «Ինտերի» ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը եւ կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում