15:54  ,  23 փետրվարի, 2024

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

Պորտուգալիայի փոխչեմպիոն «Պորտուի» բրազիլացի կիսապաշտպան Վենդերսոն Գալենոյի հաղթական գոլը Անգլիայի փոխչեմպիոն «Արսենալի» դեմ տնային խաղում (1:0) ճանաչվել է Չեմպիոնների լիգայի այս շաբաթվա լավագույն գոլ։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում այս շաբաթ տեղի էին ունեցել «Ինտեր» - «Աթլետիկո» (1:0), ՊՍՎ - «Դորտմունդ Բորուսիա» (1:1), «Նապոլի» - «Բարսելոնա» (1:1) եւ «Պորտու» - «Արսենալ» (1:0) առաջին հանդիպումները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում