13:42  ,  22 փետրվարի, 2024

ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները (ֆոտո)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ինտեր» - «Աթլետիկո» (1:0), ՊՍՎ - «Դորտմունդ Բորուսիա» (1:1), «Նապոլի» - «Բարսելոնա» (1:1) եւ «Պորտու» - «Արսենալ» (1:0) հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդներին․

Նիդերլանդների «ՊՍՎ Էյնդհովենի» հոլանդացի կիսապաշտպան Յոեյ Վերման, պորտուգալական «Պորտուի» բրազիլացի կիսապաշտպան Վենդերսոն Գալենո, Միլանի «Ինտերի» ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչ եւ կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկի։

Գալենոն, Արնաուտովիչն ու Լեւանդովսկին այս շաբաթվա հանդիպումներում դարձել են մեկական գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English