01:55  ,  22 փետրվարի, 2024

ՉԼ․ «Նապոլին» ոչ ոքի խաղաց «Բարսելոնայի» հետ, «Պորտուն» հաղթեց «Արսենալին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Իտալիայի չեմպիոն «Նապոլին» ընդունեց Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1 (տեսանյութ):

60-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ 76-րդ րոպեին պատասխան գոլը խփեց նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։

Օրվա մյուս խաղում Պորտուգալիայի փոխչեմպիոն «Պորտուն» ընդունեց Անգլիայի փոխչեմպիոն «Արսենալին» եւ հաղթեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը ավելացված չորրորդ րոպեին խփեց բրազիլացի կիսապաշտպան Վենդերսոն Գալենոն (տեսանյութ

Այս թիմերի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 12-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում