13:02  ,  21 փետրվարի, 2024

Մխիթարյան․ Չեմպիոնների լիգայի վճռորոշ երեկո (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ինտեր» - «Աթլետիկո» առաջին հանդիպումից հետո միլանյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցերում՝ գրելով․ «Չեմպիոնների լիգայի վճռորոշ երեկո»։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը Միլանում հաղթել է 1:0 հաշվով։ Միակ գոլը խփել է ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը, որն ընդմիջմանը փոխարինել էր վնասվածք ստացած ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամին։

Հենրիխ Մխիթարյանը փոխարինվել էր 72-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում