Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց իսպանական «Ռեալ Սոսիեդադին» եւ հաղթեց 2:0 հաշվով։
Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից աչքի ընկան ֆրանսիացի հարձակվողներ Կիլիան Մբապեն եւ Բրեդլի Բարկոլան։
Օրվա մյուս խաղում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց Իտալիայի փոխչեմպիոն Հռոմի «Լացիոյին» եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։
Երկրորդ խաղակեսում սեփական տուգանային հրապարակում թույլ տված կոպիտ խախտման համար հեռացվեց «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Դայո Ուպամեկանոն։ 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն։
Այս թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն մարտի 5-ին։
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա)՝ 2:0 (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 58, Բրեդլի Բարկոլա, 71
«Լացիո» (Իտալիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:0 (տեսանյութ)
Չիրո Իմոբիլե, 69, 11մ
Հեռացում՝ Դայո Ուպամեկանո («Բավարիա»), 67
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում