15:11  ,  14 փետրվարի, 2024

Էրլինգ Հոլանդ․ Ճանապարհի կեսն անցանք

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում դանիական «Կոպենհագենի» նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակին։

«Ճանապարհի կեսն անցանք։ Կհանդիպենք տանը՝ «Էթիհադում»»,- գրել է Էրլինգ Հոլանդը։

Պատասխան հանդիպումը Մանչեսթերում տեղի կունենա մարտի 6-ին։ «Մանչեսթեր Սիթին» պաշտպանում է տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում