02:02  ,  12 փետրվարի, 2024

«Բարսելոնան» ոչ ոքի խաղաց «Գրանադայի» հետ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Գրանադայի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 3:3:

Իսպանացի Չավիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Լամին Յամալը։ Աչքի ընկավ նաեւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Բարսելոնան» 51 միավորով երրորդն է եւ 5 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից»։ Առաջատար «Ռեալն» ունի 61 միավոր։ «Գրանադան» նախավերջինն է՝ 13 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Բարսելոնա» - «Գրանադա»՝ 3:3 (տեսանյութ)

Լամին Յամալ, 15, 81, Ռոբերտ Լեւանդովսկի, 63 - Ռիկարդ Սանչես, 43, Ֆակունդո Պելիստրի, 60, Իգնասի Միկել, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում