23:25  ,  3 փետրվարի, 2024

«Բարսելոնան» ուժեղ էր «Ալավեսից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ալավեսի» հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմից մրցակցի դարպասը գրավեցին լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը եւ բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեն, որը հետագայում երկու դեղին քարտի համար հեռացվեց։

«Բարսելոնան» 50 միավորով երրորդն է, «Ալավեսը» 12-րդ տեղում է՝ 26 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ալավես» - «Բարսելոնա»՝ 1:3 (տեսանյութ)

Սամու Օմորոդիոն, 51 - Ռոբերտ Լեւանդովսկի, 22, Իլկայ Գյունդոգան, 49, Վիտոր Ռոկե, 63

Հեռացում՝ Վիտոր Ռոկե, 72, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում