02:02  ,  1 փետրվարի, 2024

«Աթլետիկոն» ուժեղ էր «Ռայո Վալիեկանոյից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրից տեղափոխված խաղում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալեց «Ռայո Վալիեկանոյին»։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան մոզամբիկցի պաշտպան Ռեյնիլդվու Մանդավան եւ հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը։

«Աթլետիկոն» 47 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող «Բարսելոնան»։ «Ռայո Վալիեկանոն» 13-րդն է՝ 24 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Ռայո Վալիեկանո»՝ 2:1 (տեսանյութ)

Ռեյնիլդու Մանդավա, 35, Մեմֆիս Դեպայ, 90+1 - Ալվարո Գարսիա, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում