23:52  ,  31 հունվարի, 2024

«Բարսելոնայի» հաղթանակը, 18-ամյա Ռոկեի առաջին գոլը կատալոնական թիմում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրից տեղափոխված խաղում չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Օսասունայի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Աչքի ընկավ կատալոնական թիմի նորեկ, 18-ամյա բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեն։ Նա առաջին գոլը խփեց «Բարսելոնայում»։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմը 47 միավորով երրորդն է, «Օսասունան» 12-րդն է՝ 26 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Բարսելոնա» - «Օսասունա»՝ 1:0 (տեսանյութ)

Վիտոր Ռոկե, 63

Հեռացում՝ Ունայ Գարսիա («Օսասունա»), 67, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում