Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները մրցել են 10 մետրից օդամղիչ հրացանով և 25 մետրի ատրճանակով մրցաձևերում։
25մ մրցաձևում առաջին անգամ ուժերը փորձել է Էլմիրա Կարապետյանը։ Նա, կարճ ժամանակահատված մարզումներ անցկացնելով, 557 ( 282/275) միավոր արդյունքով զբաղեցրել է 38-րդ տեղը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
10մ օդամղիչ հրացանով Հրաչ Բաբայանը 621,9 միավորով գրավել է 50-րդ տեղը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում