02:01  ,  29 հունվարի, 2024

«Աթլետիկոն» ուժեղ էր «Վալենսիայից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Վալենսիային» եւ հաղթեց 2:0 հաշվով։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից մրցակցի դարպասը գրավեցին բրազիլացի հարձակվող Սամուել Լինոն եւ հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը։

21 խաղից հետո «Աթլետիկոն» 44 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող «Բարսելոնան»։ «Վալենսիան» (22 խաղ) 8-րդ տեղում է՝ 32 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Վալենսիա»՝ 2:0 (տեսանյութ)

Սամուել Լինո, 45+5, Մեմֆիս Դեպայ, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում