18:54  ,  28 հունվարի, 2024

«Ժիրոնան» ուժեղ էր «Սելտայից» եւ առաջատարն է (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում կատալոնական «Ժիրոնան» Վիգոյում հյուրընկալվեց «Սելտային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

20-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի հարձակվող Պորտուն։

22 խաղից հետո «Ժիրոնան» 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Ռեալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Սելտան» 16-րդն է՝ 17 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Սելտա» - «Ժիրոնա»՝ 0:1 (տեսանյութ)

Պորտու, 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում