23:36  ,  27 հունվարի, 2024

«Բարսելոնան» պարտություն կրեց` 3:5 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Վիլյառեալի» հետ եւ պարտվեց 3:5 հաշվով։

Մինչեւ 54-րդ րոպեն իսպանացի Չավիի գլխավորած թիմը պարտվում էր 0:2 հաշվով, սակայն հետո կարողացավ հաշիվը դարձնել 3:2 գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի, իսպանացի կիսապաշտպան Պեդրիի եւ հյուրերի կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բայիի ինքնագոլի շնորհիվ։

«Վիլյառեալի» երրորդ գոլը խփեց պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գեդեշը։ Հյուրերը հաղթանակի հասան ավելացված 9-րդ րոպեին նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտի եւ 12-րդ րոպեին իսպանացի հարձակվող Խոսե Լուիս Մորալեսի խփած գոլերի շնորհիվ։

21 խաղից հետո «Բարսելոնան» 44 միավորով երրորդն է եւ երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից» (21 խաղ) հետ է 8 միավոր։ «Վիլյառեալը» (22 խաղ) 14-րդն է՝ 23 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Բարսելոնա» - «Վիլյառեալ»՝ 3:5 (տեսանյութ)

Իլկայ Գյունդոգան, 60, Պեդրի, 68, Էրիկ Բայի, 71, ինքնագոլ - Ժերար Մորենո, 41, Իլյաս Ախոմաշ, 54, Գոնսալու Գեդեշ, 84, Ալեքսանդր Սյորլոտ, 90+9, Խոսե Լուիս Մորալես, 90+12

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում