21:18  ,  27 հունվարի, 2024

Մադրիդի «Ռեալը» պարտության մատնեց «Լաս Պալմասին» եւ առաջատարն է (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Լաս Պալմասին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։

53-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Լաս Պալմասի» իսպանացի կիսապաշտպան Խավիեր Մունյոսը։

Արքայական թիմին հաղթանակ բերեցին բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի եւ ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Տչուամենիի գոլերը։

21 խաղից հետո «Ռեալը» 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից» (21 խաղ)։ «Լաս Պալմասը» (22 խաղ) 8-րդն է՝ 31 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Լաս Պալմաս» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:2 (տեսանյութ)

Խավիեր Մունյոս, 53 - Վինիսիուս Ժունիոր, 65, Օրելիեն Տչուամենի, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում