01:57  ,  23 հունվարի, 2024

Մորատայի գոլը հաղթանակ բերեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Գրանադային»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

54-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի փոխանցումից հետո աչքի ընկավ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան։

«Աթլետիկոն» 41 միավորով չորրորդն է, «Գրանադան» նախավերջինն է՝ 11 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Գրանադա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0:1 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English