21:17  ,  22 հունվարի, 2024

Եռացատկորդ Լևոն Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել Ղազախստանում

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել Ղազախստանում անցկացված օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիպակովայի 9-րդ միջազգային մրցաշարում, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունը։

Կապանցի մարզիկը 2024-ի առաջին մրցաշարում ցատկել է 16.26մ և գրավել երկրորդ տեղը:

Մրցաշարին մասնակցել է 8 երկրի ավելի քան 70 մարզիկ:

2015 թվականից կազմակերպվող ամենամյա մրցաշարն արտոնագրված է և ստացել է World Continental Bronze Tour կարգավիճակ, նաև վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում