02:02  ,  22 հունվարի, 2024

«Ժիրոնան» պարտության մատնեց «Սեւիլիային» եւ առաջինն է (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Ժիրոնան» տանը մրցեց «Սեւիլիայի» հետ եւ հաղթեց 5:1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը։ Մրցակցի դարպասը գրավեցին նաեւ ուկրաինացի հարձակվող Վիկտոր Ցիգանկովը եւ ուրուգվայցի հարձակվող Կրիստիան Ստուանին։

«Ժիրոնան» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Սեւիլիան» 17-րդն է՝ 16 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ժիրոնա» - «Սեւիլիա»՝ 5:1 (տեսանյութ)

Արտյոմ Դովբիկ, 13, 15, 19, Վիկտոր Ցիգանկով, 56, Կրիստիան Ստուանի, 89 - Իսաակ Ռոմերո, 10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English