23:48  ,  20 հունվարի, 2024

«Աթլետիկ Բիլբաոն» 15 խաղում առաջին պարտությունը կրեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Վալենսիան» ընդունեց «Աթլետիկ Բիլբաոյին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 61-րդ րոպեին խփեց իսպանացի հարձակվող Ուգո Դուրոն (տեսանյութ

«Աթլետիկ Բիլբաոն» բոլոր մրցաշարերում անցկացրած նախորդ 15 խաղում կրեց առաջին պարտությունը։ Իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը նախորդ անգամ պարտվել էր հոկտեմբերի 22-ին 0:1 հաշվով «Բարսելոնային» Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում։

«Աթլետիկ Բիլբաոն» 41 միավորով երրորդն է, «Վալենսիան» 7-րդն է՝ 32 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում