20:37  ,  13 հունվարի, 2024

«Բայերը» հաղթեց եւ 4 միավոր առաջ է «Բավարիայից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում առաջատար «Բայերը» հյուրընկալվեց «Աուգսբուրգին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմին հաղթանակ բերեց արգենտինացի կիսապաշտպան Էկսեկիել Պալասիոսի խփած գոլը։

«Բայերը» ընթացիկ առաջնությունում դեռ պարտություն չի կրել եւ 14 հաղթանակից ու 3 ոչ ոքիից հետո 45 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բավարիան» (16 խաղ) հետ է 4 միավոր։ «Աուգսբուրգը» 11-րդն է՝ 18 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Աուգսբուրգ» - «Բայեր»՝ 0:1 (տեսանյութ)

Էկսեկիել Պալասիոս, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով