01:25  ,  13 հունվարի, 2024

Մուսիալայի դուբլը նպաստեց «Բավարիայի» հաղթանակին (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» ընդունեց «Հոֆենհայմին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

«Բավարիան» (16 խաղ) 41 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բայերից» (16 խաղ) հետ է 1 միավոր։ «Հոֆենհայմը» (17 խաղ) 7-րդն է՝ 24 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Բավարիա» - «Հոֆենհայմ»՝ 3:0 (տեսանյութ)

Ջամալ Մուսիալա, 18, 70, Հարի Քեյն, 90+1

Հեռացում՝ Գրիշա Պրյոմել («Հոֆենհայմ»), 74, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով