20:41  ,  12 հունվարի, 2024

«Ուրարտուի» խաղացողը տեղափոխվեց «Ստյաուա»

23-ամյա գանացի պաշտպան Նանա Անտվին «Ուրարտուից» տեղափոխվեց ռումինական «Ստյաուա», հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

23-ամյա ֆուտբլիոստն «Ուրարտուին» միացել էր 2021 թվականի ամռանը։ Երեւանյան թիմի կազմում նա մասնակցել է 87 հանդիպման, դարձել 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ 2022/23 մրցաշրջանում Անտվին «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

Ընթացիկ մրցաշրջանում Անտվին 21 խաղի է մասնակցել՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս