00:09  ,  4 հունվարի, 2024

«Ռեալին» հաղթանակ բերեց Ռյուդիգերի գոլը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Մալյորկայի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

78-րդ րոպեին խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո աչքի ընկավ գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը։

«Ռեալը» 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Մալյորկան» 14-րդն է՝ 18 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Մալյորկա»՝ 1:0 (տեսանյութ)

Անտոնիո Ռյուդիգեր, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում