22:25  ,  23 դեկտեմբերի, 2023

«Աթլետիկոն» պարտության մատնեց «Սեւիլիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրից տեղափոխված խաղում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Սեւիլիային» եւ հաղթեց նվազագույն հաշվով։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լիորենտեն։

«Աթլետիկոն» 38 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի նաեւ չորրորդ տեղում գտնվող «Բարսելոնան»։ «Սեւիլիան» 15-րդն է՝ 16 միավոր։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուրից տեղափոխված խաղ

«Աթլետիկո Մադրիդ» - «Սեւիլիա»՝ 1:0 (տեսանյութ)

Մարկոս Լիորենտե, 46

Հեռացում՝ Չագլար Սյոյունջյու («Աթլետիկո Մադրիդ»), 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում