02:24  ,  22 դեկտեմբերի, 2023

«Ռեալը» պարտության մատնեց «Ալավեսին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Ալավեսին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց 1:0 հաշվով։

52-րդ րոպեին կոպիտ խախտման համար հեռացվեց «Ռեալի» ավագ, իսպանացի պաշտպան Նաչո Ֆերնանդեսը (տեսանյութ

Ավելացված երկրորդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի փոխանցումից հետո աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսը (տեսանյութ

«Ռեալը» 45 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնան»։ «Ալավեսը» 16-րդն է՝ 16 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Ալավես» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:1

Լուկաս Վասկես, 90+2

Հեռացում՝ Նաչո Ֆերանդես («Ռեալ Մադրիդ»), 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English