00:03  ,  22 դեկտեմբերի, 2023

«Ժիրոնան» ոչ ոքի խաղաց «Բետիսի» հետ եւ առաջատարն է (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում առաջատար «Ժիրոնան» Սեւիլիայում հյուրընկալվեց «Բետիսին» եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։

39-րդ րոպեին 11-մետրանոցից խաղի հաշիվը բացեց «Ժիրոնայի» ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը (տեսանյութ

«Բետիսից» պատասխան գոլը խփեց արգենտինացի պաշտպան Խերման Պեսելյան (տեսանյութ

«Ժիրոնան» 45 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Բետիսը» 7-րդն է՝ 28 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Բետիս» - «Ժիրոնա»՝ 1:1

Խերման Պեսելյա, 89 - Արտյոմ Դովբիկ, 39, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում