23:56  ,  20 դեկտեմբերի, 2023

«Բարսելոնան» դժվարությամբ հաղթեց հետնապահ «Ալմերիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց «Ալմերիային»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ 3:2 հաշվով։

Կատալոնական ակումբից դուբլի հեղինակ դարձավ  իսպանացի պաշտպան Սերխի Ռոբերտոն։ Աչքի ընկավ նաեւ բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։

 «Բարսելոնան» 38 միավորով երրորդն է, «Ալմերիան» վերջինն է՝ 5 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Բարսելոնա» - «Ալմերիա»՝ 3:2 (տեսանյութ)

Ռաֆինյա, 33, Սերխի Ռոբերտո, 60, 83 -  Լեո Բապտիստաու, 41, Էդգար Գոնսալես, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում