19:16  ,  20 դեկտեմբերի, 2023

Հայաստանի բադմինտոնիստները բրոնզե մեդալ են նվաճել Նիկոսիայում

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում անցկացված բադմինթոնի Կիպրոսի Մ13, Մ15 և Մ17 տարեկանների միջազգային մրցաշարին մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները։

Մինչեւ 13 տարեկանների տղաների զուգախաղում Դավիթ Հովհաննիսյան/Արեգ Հակոբյան զույգը գրավել է 3-րդ տեղը։

Բոլոր խաղացողները խմբային փուլերից դուրս եկան՝ առնվազն մեկ հաղթանակ գրանցելով։

Մ13 տարեկանների աղջիկների մենախաղերում Էմի Սահակյանը և Իննա Ալավերդյանը երեք անընդմեջ հաղթանակներից հետո միայն պարտվեցին քառորդ եզրափակիչում։

Հայաստանն այս անգամ ռեկորդային` 18 մասնակից ուներ ամենամյա այս մրցաշարի բոլոր տարիքային խմբերում

  1. Համլետ Փարսյան - Մ17 (Երևան)
  2. Սարգիս Հովհաննիսյան - Մ17 (Երևան)
  3. Անի Կիչատյան - Մ17 (Երևան)
  4. էլիզա Հովհաննիսյան - Մ17 (Երևան)
  5. Գրետա Դավթյան - Մ17 (Սպիտակ)
  6. Նարեկ Պողոսյան - Մ15 (Երևան)
  7. Վարուժան Մելքոնյան - Մ15 (Երևան)
  8. Արտաշես Հովսեփյան - Մ15 (Երևան)
  9. Միքայել Բաղդասարյան - Մ15 (Երևան)
  10. Վարդուհի Թադևոսյան - Մ15 (Իջևան)
  11. Եվա Պանգրատյան - Մ15 (Երևան)
  12. Դավիթ Հովհաննիսյան - Մ13 (Երևան)
  13. Արեգ Հակոբյան - Մ13 (Երևան)
  14. Գոռ Հովհաննիսյան - Մ13 (Երևան)
  15. Էմի Սահակյան - Մ13 (Երևան)
  16. Իննա Ալավերդյան - Մ13 (Իջևան)
  17. Անիտա Ալավերդյան - Մ13 (Իջևան)
  18. Գայանե Ավետիսյան - Մ13 (Իջևան)

Մարզիչներ` Լիլիթ Պողոսյան, Աննա Նազարյան, Վարդիթեր Պողոսյան, Էլեոնորա Մեսրոպյան։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում