Երևանում անցկացվել է վոլեյբոլի մրցաշար, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի Մ17 և Մ21 հավաքական թիմերը:
Թիմերը մրցել են շրջանաձև համակարգով: Հայաստանի Մ21 հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը։
Մրցաշարի հաղթողի կոչմանն արժանացել է Ռուսաստանի թիմը, որը բոլոր հանդիպումներում հաղթանակներ է տարել: Երկրորդ տեղը զբաղեցրել է Բելառուսի թիմը, որը պարտվել է միայն Ռուսաստանի թիմին։
Թիմերը պարգևատրվել են մեդալներով, գավաթներով, իսկ լավագույն մարզիկները՝ ՀՎՖ հատուկ մրցանակներով։
Կազմակերպիչները հույս են հայտնել, որ մրցաշարը կլինի ամենամյա:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում